Կեշբեք ծրագիր

Քեշբեք

«Առողջ Քեշբեք» հավատարմության ծրագիր INVITRO Armenia-ում

Հոգ տանել առողջության մասին ավելի շահավետ է INVITRO Armenia-ի հետ։ Միացեք «Առողջ Քեշբեք» հավատարմության ծրագրին, ստացեք բոնուսային միավորներ լաբորատոր հետազոտությունների համար և օգտագործեք դրանք հաջորդ այցելությունների ժամանակ։

Առաջին պատվերի վճարումից հետո դուք ավտոմատ կերպով դառնում եք ծրագրի մասնակից։ Ձեզ համար ստեղծվում է հաճախորդի քարտին կապված անհատական բոնուսային հաշիվ։

Ինչպե՞ս է գործում «Առողջ Քեշբեք»-ը

3% քեշբեք ծառայությունների համար

Պատվերի վճարումից հետո բոնուսային հաշվին կուտակվում է ծառայությունների արժեքի 3%-ի չափով քեշբեք, որը կարող եք օգտագործել հաջորդ այցելությունների ժամանակ։

1 բոնուս = 1 դրամ

Բոնուսային միավորներն ունեն պարզ և հասկանալի արժեք․ 1 բոնուսային միավորը հավասար է 1 դրամի։

Ավտոմատ հաշվեգրում

Բոնուսային հաշիվը ստեղծվում է ավտոմատ կերպով առաջին պատվերից հետո, իսկ քեշբեքը հաշվեգրվում է ծառայությունների վճարումից հետո։

Լրացուցիչ բոնուսներ

Ծրագրի մասնակիցները կարող են ստանալ նվեր բոնուսային միավորներ ծրագրի ակտիվացման և ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև մասնակցել INVITRO-ի հատուկ ակցիաներին՝ ստանալով լրացուցիչ բոնուսներ։

Ավելի շատ առավելություններ մշտական հաճախորդների համար

Որքան հաճախ եք օգտվում INVITRO Armenia-ի ծառայություններից, այնքան ավելի շատ բոնուսային միավորներ կարող եք կուտակել։ Հետևեք հավատարմության ծրագրի հատուկ առաջարկներին, օգտվեք լրացուցիչ բոնուսային հնարավորություններից և օգտագործեք կուտակված միավորները հաջորդ ծառայությունների համար։

Հանձնեք անալիզներ, ստացեք քեշբեք և օգտագործեք կուտակված բոնուսները INVITRO Armenia ձեր հաջորդ այցելությունների ժամանակ։

Քեշբեք