Վերադառնալ բժշկական ծառայություններ
Անոթների դուպլեքս սկանավորում

Անոթների դուպլեքս սկանավորում

Գնահատեք անոթների վիճակն ու արյան հոսքը՝ անվտանգ և անցավ հետազոտության միջոցով։

Անոթների դուպլեքս սկանավորումը ոչ ինվազիվ ուլտրաձայնային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս գնահատել անոթների կառուցվածքը, դրանց անցանելիությունը և արյան հոսքի առանձնահատկությունները։

Հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել անոթների նեղացումներ, խցանումներ, թրոմբներ և այլ փոփոխություններ, ինչպես նաև գնահատել արյան շրջանառության վիճակը։

Դուպլեքս սկանավորումը կարող է նշանակվել բժշկի կողմից՝ վերջույթների ցավի կամ այտուցների, թմրածության, գլխապտույտի, արյան շրջանառության խանգարման կասկածի դեպքում, ինչպես նաև անոթային հիվանդությունների կանխարգելիչ վերահսկման նպատակով։

«Ինվիտրո Արմենիա»-ում կարող եք անցնել անոթների դուպլեքս սկանավորում և ստանալ հետազոտության արդյունքները՝ բժշկի կողմից հետագա գնահատման համար։

Եթե մասնագետն արդեն նշանակել է հետազոտությունը կամ ցանկանում եք գնահատել անոթների վիճակը կանխարգելիչ նպատակով, լրացրեք հայտը, և մենք կօգնենք ընտրել Ձեզ հարմար ժամ։