Վերադառնալ ծառայություններ
Ներարկումներ տանը

Ներարկումներ տանը

Ստացեք բժշկի կողմից նշանակված ներարկումները տանը՝ առանց բժշկական կենտրոն այցելելու։

«Ինվիտրո Արմենիա»-ի «Տուն կանչ» ծառայության շրջանակում կարող եք պատվիրել մասնագետի այց տուն՝ բժշկի կողմից նշանակված ներարկումները կատարելու համար։

Տանը հնարավոր է իրականացնել ներերակային, միջմկանային և ենթամաշկային ներարկումներ, ինչպես նաև կաթիլային ներարկումներ՝ բժշկի նշանակման և սահմանված դեղաչափի համաձայն։

Գործընթացներն իրականացվում են որակավորված բուժանձնակազմի կողմից՝ անհրաժեշտ բժշկական և հիգիենիկ պահանջների պահպանմամբ։ Ծառայությունը հատկապես հարմար է այն դեպքերում, երբ դժվար է այցելել բժշկական կենտրոն, անհրաժեշտ է խնայել ժամանակը կամ նշանակված է ներարկումների կուրս։

Մասնագետը կայցելի Ձեր տուն՝ նախապես համաձայնեցված ժամին և կիրականացնի նշանակված միջամտությունը։

Եթե արդեն ունեք բժշկի նշանակում, լրացրեք հայտը կամ կապվեք մեզ հետ, և մենք կօգնենք ընտրել Ձեզ հարմար օրը և ժամը։