
Սոնոգրաֆիա տանը
Անցեք ուլտրաձայնային հետազոտություն տանը՝ առանց բժշկական կենտրոն այցելելու։
«Ինվիտրո Արմենիա»-ի «Տուն կանչ» ծառայության շրջանակում կարող եք պատվիրել մասնագետի այց տուն՝ ներքին օրգանների և հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելու համար։
Սոնոգրաֆիան անվտանգ, անցավ և ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել օրգանների և հյուսվածքների կառուցվածքն ու վիճակը, ինչպես նաև հայտնաբերել բորբոքային փոփոխություններ, նորագոյացություններ և այլ հնարավոր շեղումներ։
Մասնագետը կայցելի Ձեր տուն՝ նախապես համաձայնեցված ժամին և կիրականացնի հետազոտությունը ժամանակակից շարժական ուլտրաձայնային սարքավորմամբ։ Սա հնարավորություն է տալիս ստանալ անհրաժեշտ ախտորոշիչ տվյալները հարմար պայմաններում՝ առանց կլինիկա այցելելու։
Ծառայությունը հատկապես հարմար է տարեցների, սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց, ժամանակավորապես վատ ինքնազգացողություն ունեցող պացիենտների, ինչպես նաև նրանց համար, ովքեր նախընտրում են հետազոտությունն անցնել տանը։
Եթե բժիշկն արդեն նշանակել է ուլտրաձայնային հետազոտություն կամ ցանկանում եք ճշտել՝ տվյալ հետազոտությունը հասանելի է արդյոք տնային այցի շրջանակում, լրացրեք հայտը կամ կապվեք մեզ հետ։